Jump to content

Դպրոցական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոխվուդի դպրոցական գրադարանի ինտերիերը

Դպրոցական գրադարան, դպրոցականի կրթական գործընթացի անբաժանելի մաս։ Դպրոցական գրադարանը ապահովում է ոչ միայն տեղեկատվություն, այլև խթանում է ընթերցողի շարունակական զարգացմանը և մեծ է նրա դերը կրթական բարեփոխումների համատեքստում[1]։ Ժամանակակից աշխարհի սրընթաց զարգացումներին համընթաց՝ փոխվում են պահանջները ընթերցանության և այն դպրոցականին մատչելի դարձնելու նկատմամբ։ Դժվար է պատկերացնել դպրոցական կրթությունն  առանց տեխնոլոգիաների և 21-րդ դարի աշակերտներին՝ առանց համակարգիչների։ Դպրոցականներն այսօր արդեն լավ են գիտակցում, որ տիրապետելով համակարգչին կարող են ոչ միայն  ակադեմիական լավ կրթություն ստանալ, այլ նաև հնարավորություն ստանա լօգտվելու տեղեկատվական գրեթե անսահման պաշարներից, աշխարհի ամենահարուստ գրադարաններց։ Իսկ սրան կարելի է հասնել տեխնիկապես հագեցած դասարաններում, որոնք ցավոք, ոչ միշտ կարելի է հանդիպել մեր դպրոցներում[2]։

Դպրոցական գրադարանը շատ արժեքավոր ռեսուրս է սովորողի համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ակտիվ գրադարանավար և գրադարան ունեցող դպրոցականները հասնում են զգալիորեն ավելի բարձր ցուցանիշների։

  Դպրոցական գրադարանի ծառայությունները պետք է մատուցվեն դպրոցական համայնքի բոլոր անդամներին հավասարապես, անկախ տարիքի, ռասայական պատկանելության, սեռի, լեզվի, կրոնական, ազգային, մասնագիտական և հասարակական կարգավիճակի։ Դպրոցական գրադարանը հանդիսանում է դպրոցի, վարչատարածքային և տեղեկատվական ցանցի կարևոր օղակ։ Դպրոցական գրադարանը կրթական գործընթացի անբաժանելի մասն է[3]։

Ընդհանուր և տեղեկատվական գրագիտության, դասավանդման, ուսման և մշակութային զարգացման համար էական նշանակություն ունեն դպրոցական գրադարանի հետևյալ հիմնական ծառայությունները.

  • աջակցել և ամրապնդել կրթական նպատակները՝ համաձայն դպրոցի կողմից նախապես մշակված ուսումնական պլանի,
  • երեխաների մեջ զարգացնել, կայունացնել ընթերցանության և ուսման,ինչպես նաև գրադարաններից օգտվելու սովորությունները,
  • հնարավորություններ ապահովել՝ ստեղծելու և օգտագործելու տեղեկատվությունը, գիտելիքի, հասկացողության ձեռքբերման, երևակայության զարգացման և դրանից հաճույք ստանալու համար,    
  • աջակցել բոլոր դպրոցականներին ձեռք բերելու սովորելու և գործնականորեն կիրառելու ունակություններ՝ տեղեկատվության օգտագործման ու գնահատման համար՝ անկախ ձևից, չափից և տարածման միջոցներից՝ ներառելով հաղորդակցման բոլոր եղանակները,
  • կազմակերպել միջոցառումներ, որոնք կնպաստեն մշակութային և հասարակական իրազեկության, դյուրըմբռնողության բարձրացմանը,
  • աշխատել աշակերտների, ուսուցիչների, ղեկավարության և ծնողների հետ՝  հասնելու դպրոցի առաքելության իրականացմանը, հռչակել այն գաղափարը, որ մտավոր ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը էական նշանակություն ունեն արդյունավետ և պատասխանատու քաղաքացիական դաստիարակության և ժողովրդավարական հասարակարգում մասնակցություն ունենալու գործում,
  • բարձրացնել ընթերցանության, ինչպես նաև դպրոցական գրադարանի ծառայությունների և պաշարների դերը ամբողջ դպրոցական համայնքի շրջանակներում;

Դպրոցական գրադարանների հիմնական գործառույթներն են՝ տեղեկատվական-հաղորդակցական, կրթադաստիարակչական, սպասարկման, մանկավարժական։ Դպրոցական գրադարանները հանդիսանում են ավելի ընդարձակ տեղեկատվական և գրադարանային ցանցի մի օղակը՝ համաձայն Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հանրային գրադարանի հռչակագրում ընդունված սկզբունքների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի դպրոցների գրադարանների ձեռնարկ։ Եր., 2011.-75 էջ։.
  2. Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում, 2004,  էջ 10։
  3. Հայաստանի դպրոցների գրադարանների ձեռնարկ, 2011, էջ 35։